ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր ժամանակ նույնիսկ ամոթ էր ադրբեջանական սադրանքների դեպքում միանգամից դիմել ՀԱՊԿ-ին. Սեյրան Օհանյան

Մեր ժամանակ նույնիսկ ամոթ էր ադրբեջանական սադրանքների դեպքում միանգամից դիմել ՀԱՊԿ-ին. Սեյրան Օհանյան

Բավականին լուրջ աշխատանք է կատարվել ՀԱՊԿ-ի  ռազմական բաղադրիչ զարգացման ուղղությամբ մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք երկու փաստ. երբ խնդիրը վերաբերել է Հայաստանին իրենք ոչ մի բան չեն արել, բացի քննարկումներ կազմակերպելուց, երբ խնդիրը վերաբերել է այլ հատվածների, Ղազախստանին, միանգամից այդ մեխանիզմն աշխատել է: Դրա մեջ պարզապես, Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը տեխնիկական աշխատանք է եղել: Այնտեղ ավելի մեծ դերակատարներ կան, ինչպիսին ՌԴ-ն է»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ իր նախարար եղած ժամանակ եւս ՀԱՊԿ-ը հավասարության նշան էր դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ որեւէ քայլ չէր անում, Սեյրան Օհանյանը նշեց. «Նախկինում մեր ղեկավարության ժամանակ նույնիսկ ստիպել ենք, որ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը Նիկոլայ Բորդյուժայի ղեկավարությամբ եկել են եղել է ՀՀ սահմաններում, Նախիջեւանի հատվածում եւ այնտեղից հայտարարություն է արել: Երկրորդ, նախկինում մենք ունեցել ենք բանակ, որն իր առջեւ դրված խնդիրն իրականացրել է: ՀԱՊԿ-ը ավելի գլոբալ խնդիրների համար է այն ժամանակ նախատեսված եղել՝ Թուրքիայի կողմից սպառնալիքի դեպքում արձագանքելու: Եթե վեր հանեք իմ հայտարարությունները, ես ասել եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների, սահմաններին կամ շփման գծում սադրանքների դեպքում նույնիսկ ամոթ է միանգամից դիմել ՀԱՊԿ-ին, ՀՀ զինված ուժերն ի վիճակի են իրենց առջեւ դրված խնդիրներն իրականցնելու եւ իրականացրել են հստակ: Այլ իրավիճակ է հիմա, 2020-ի պարտությունից հետո: Ակնհայտ է, որ միայնակ քո անվտանգության խնդիրները չես կարող լուծել, եւ պետք է բանակցես ՀԱՊԿ-ի շրջանակներում»:

  • Կիսվել: