շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեր բանակը վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք. Տոնոյան

Մեր բանակը վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք. Տոնոյան

Մենք նշում ենք օրը մի բանակի, որն արդեն համալրված ժամանակակից զինատեսակներով ու չորրորդ սերնդի ավիացիայով՝ վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք, և առաջ է շարժվում ոչ միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու, մեծամասամբ կանխարգելիչ հարված հասցնելու, անհրաժեշտության դեպքում՝ գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով, բայց և միաժամանակ հավատարիմ մնալով հայ ժողովրդի խաղաղասեր էությանը, հայկական բանակն աշխարհում պատվով է ներկայանում խաղաղապահ և մարդասիրական առաքելություններով: Այս մասին այսօր իր ելույթում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա նաեւ հավելեց, որ մեր բանակը 21-րդ դարի երրորդ տասնամյակ է մուտք գործում նոր զորային կառուցվածքով, կառավարման և ղեկավարման նորացված համակարգով, որն այսօր արագորեն առաջ է շարժվում մարդակենտրոն կառույց դառնալու ճանապարհով:

«Հետևողականորեն շարունակվում է խրախուսվել և առաջ մղվել ինտելեկտուալ, կիրթ զինծառայողի կողմից կարևոր որոշումների կայացման, դրանց հաջող իրականացման համար պատասխանատվության ստանձման մշակույթը, և, ապացուցելով զինվորի հանդեպ պետության վերաբերմունքը, առավելագույն ջանք է գործադրում նրան ըստ արժանվույն հանդերձավորելու և սնունդով ապահովելու համար»,-ասաց նախարարը:

Տոնոյանն ասաց, որ ՀՀ բանակն առաջնորդվում է «անել առավել, քան» նշանաբանով: «Մենք նշում ենք օրը մի բանակի, որի սպաները ստանում են մասնագիտական կրթություն, պարտականության փոխարեն ունեն առաքելության կարևոր զգացումը, գիտակցում են, որ հանձն են առել մեր երկրում ամենապատասխանատու պետական ծառայությունը և գիտակցում են նաև, որ մեր համազգային երազանքներն իրականացնելու ճանապարհին բոլորս պետք է անենք ոչ թե այնքան, ինչքան հանձնարարված է, կամ ընդունված է, կամ կարող ենք, այլ անել դրանից գոնե մի փոքր ավելին՝ առաջնորդվելով որդեգրված «անել առավել, քան» նշանաբանով»,-եզրափակեց նա։

  • Կիսվել: