ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019-ին. Փաշինյան

Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019-ին. Փաշինյան

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով:

2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։

Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին:

Աստված պահապան մեր զինվորներին»:

  • Կիսվել: