հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն. ՀՀ ՊՆ խոսնակ

Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն. ՀՀ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ պարզաբանելով, որ մեկուսացված զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը՝ նկարահանվել տեսանյութում և իրենց խոսքը հղել հանրությանը:

«Քանի որ մեկուսացած (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը:
 

Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են»,- գրել է Ստեփանյանը:

  • Կիսվել: