հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները

Մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները

Սեպտեմբերի 16-ից մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները։ ՀՕՊ կենտրոնական ենթակայության N զորամասի ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրից, բացազատվել են դաշտային պայմաններում և ՀՕՊ միջոցներն ու տեխնիկան բերել մարտական վիճակի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

HOP-5 — копия.jpg (581 KB)

Անցկացվել են համալիր պարապմունքներ անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մասնագիտական կարողությունները ստուգելու, ինչպես նաև տեսական գիտելիքները կատարելագործելու նպատակով։

ՀՕՊ մարզումները շարունակվելու են․ տեսական պարապմունքներին հաջորդելու են գործնական վարժանքները։

  • Կիսվել: