հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» ակադեմիական վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքը

Մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» ակադեմիական վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքը

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) մայիսի 15-ին տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Ինչպե տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, շնորհավորելով ուսումնառողներին, նշել է, որ դասընթացի նպատակն է վերապատրաստել սպաներին, զարգացնել նրանց ռազմավարական և քննադատական մտածողությունը, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ, նպաստել նրանց ռազմագիտավերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

  • Կիսվել: