ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարզպետը հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված վայոցձորցիների անունները

Մարզպետը հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված վայոցձորցիների անունները

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյնաը հրապարակել է Արցախում զոհված վայոցձորցիների անունները՝ ցավակցություն հղելով հարազատներին։

Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ազատության համար նահատակված մեր հերոսների հիշատակի առջև

 

Հայրենիքի պաշտպանության համար նահատակված վայոցձորյան հերոսների հարգարժան ծնողներ, քույրեր ու եղբայրներ հարազատներ ու բարեկամներ, դասընկերներ և ուսանողական ընկերներ, գործընկերներ և պարզապես իմ վայոցձորցիներ, սրտի անհատակ կսկիծով սգում եմ ձեր կորուստը, խոնարհումով կիսում եմ ձեր ու բոլորիս անփարատելի վիշտը:

Սիրելիներս, անհատապես իմ և մարզպետարանի ողջ անձնակազմի անունից խոնարհում ու խնկարկում եմ բերում մեր սիրելի հերոսների պայծառ հիշատակին, որոնց մենք երբեք չենք մոռանալու, քանզի նրանք միշտ ներկա են լինելու մեր աղոթքներում, մեր մտքերում ու մեր հոգում: Մեր կյանքում միշտ ներկա են լինելու մեր ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ...

Որդեկորույս սիրելի ծնողներ, անհուն է ձեր վիշտը և անդառնալի է կուրուստը, սակայն մեծ հպարտություն է լինել հայրենանվեր զավակի ծնող…. Իմ զորակցությունն եմ հայտնում անմահացած մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին…

Ցավոք սրտի, պատերազմը շարունակվում է:

Քաջարի հայորդիները շարունակում են իրենց պայքարը թուրքադրբեջանական բանակի եւ վարձկան ահաբեկիչների դեմ: Հայրենիքի համար ճակատագրական այս օրերին մենք պետք է ամուր թիկունք լինենք ռազմաճակատին:

Հայրենիքի ազատության համար նահատակված իմ թանկագին եղբայրներ, մենք ձեզ խոստանում ենք՝ շարունակելու ենք ձեր սրբազան գործը և հաղթելու ենք այս կռիվը, հաղթելու ենք արդեն հայրենականի վերածված այս պատերազմը: Հաղթելու ենք, որովհետև ունենք ձեզ նման հայրենանվեր բազում զավակներ:

 

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Կեցցե Հայոց բանակը...

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը…

Կեցցե Ազատ Արցախը…

Խոնարհումս՝ մեր քաջերին…

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

27.09.2020-18.10.2020 ժամանակահատվածում

ԱՆՄԱՀԱՑԱԾ ՎԱՅՈՑՁՈՐՑԻ ՀԵՐՈՍՆԵՐ

Բաբայան Արտակ Կամոյի

Սահակյան Հովիկ Արտաշեսի

Գաստյան Ռուստամ Գագիկի

Ղազարյան Հարութ Ահարոնի

Ասրյան Յուրա Արշակի

Այվազյան Սարմեն Սամվելի

Մարգարյան Սերժիկ Արտակի

Համբարձումյան Հակոբ Սմբատի

Սարգսյան Նարեկ Անաստասի

Խաչատրյան Հրայր Սուրիկի

Կարապետրան Կարեն Մովսեսի

Ֆարմանյան Ալեքսանդր Նաիրի

Հովհաննիսյան Դավիթ Արայիկի

Գրիգորյան Դավիթ Մանվելի

Գրիգորյան Դավիթ Սևակի

Կարապետյան Գոռ Հայկազի

Ջանոյան Մելիք Զորիկի

Ջանոյան Աղաջան Արշալույսի

Եղոյան Կարեն Զավենի

Ասլանյան Արթուր Արմենի

Դանիեյան Մուշեղ Վարդանի

Կարապետյան Սիսակ Երվանդի

Այվազյան Վլադիմիր Կարապետի

Հարությունյան Մառլեն Արտուշի

Հարությունյան Էդգար Արտեմի

Սարգսյան Արման Րաֆիկի

Ղարիբյան Սեյրան Հմայակի

Բաբայան Անդրանիկ Վարդանի

Ստեփանյան Ապավեն Բայանդուրի

Հայրապետյան Վարդան Խաչիկի

Նազարյան Գրիշա Սամվեի

Մարտիրոսյան Կարեն Զոնիկի

Սայադյան Էրիկ Գաբրիելի

Խաչատրյան Հայկ Գագիկի

Ավետիսյան Հրաչյա Սահակի

Աբրահամյան Թաթուլ Գագիկի

Սիմոնյան Զաքարիա Հերոսի

Գրիգորյան Վանիկ Գրիգորի

Հակոբյան Արմեն Հայկի

Այվազյան Արմեն Խաչատուրի

Կոստանյան Գևորգ Արկադիի

Սարգսյան Յանեկ Վրեժի

Սիմոնյան Իսահակ Սամվելի

Մարգարյան Համազասպ Վլադիկի

Սիմոնյան Գևորգ Վանուշի

Խաչատրյան Վարդան Զորիկի

Ղարիբյան Արթուր Հարությունի

Սարգսյան Սևադա Վարազդատի

Մարգարյան Արման Մեիրաբի

Կիրակոսյան Արմեն Արիստակեսի

Բաբայան Փափագ Քաջիկի

Մուրադյան Սամվել Մարտինի

Զաքարյան Կարապետ Դերենիկի

Զաքարյան Զաքարիա Հունանի

Բալայան Կարեն Արթուրի

Մարտիրոսյան Զոնիկ Վաղինակի

  • Կիսվել: