ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարտերը թուլացել են․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտերը թուլացել են․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի։  Հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ այս  գիշեր՝ 03։40-ի սահմաններրում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ,  սակայն թեժ մարտերի արդյունքում հետ է շպրտվել։ Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

Տավուշի մարզպետը կոչ է արել մարզի բնակիչներին պատսպարվել ապաստարաններում։

 
 
 
 

  • Կիսվել: