հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարտական հենակետերում ստուգել են կատարված ինժեներական աշխատանքները

Մարտական հենակետերում ստուգել են կատարված ինժեներական աշխատանքները

Հունիսի 6-ին, 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանի ղեկավարությամբ, ստուգայցեր են իրականացվել ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

Աշխատանքային խումբը ստուգել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։

Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

  • Կիսվել: