չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մաքսիմալ թափանցիկ և օբյեկտիվ. փոխնախարարը` ատեստավորման հանձնաժողի աշխատանքի մասին

Մաքսիմալ թափանցիկ և օբյեկտիվ. փոխնախարարը` ատեստավորման հանձնաժողի աշխատանքի մասին

 ՀՀ զինված ուժերի զինծառայողների ատեստավորման հանձնաժողովում ընդգրկված են վարչապետի օգնականներ, ԱԱԾ պաշտոնյաներ, ինչը բխում է թափանցիկության ապահովման, խնդիրների վերհանման, ինչպես նաև հսկողական գործառույթների իրականացման տրամաբանությունից։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նշենք, որ զինծառայողների ատեստավորման գործընթացը մեկնարկել է հունիսի 5-ից։
 
«Կարևոր է, որպեսզի ատեստավորումը մաքսիմալ օբյեկտիվ մթնոլորտում անցնի, պետք է լինի նաև շատ թափանցիկ։ Մենք բազմիցս հայտարարել են, որ պատգամավորները նույնպես կարող են մասնակցություն ունենալ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներում»,– ասաց Սարգսյանը և հավելեց, որ դիտորդի կարգավիճակում են լինում այդ գործընթացում ներգրավված պաշտոնյաները։
 
Նրա խոսքով` ատեստավորման առաջին օրը զինծառայողները հանձնել են շարային և ֆիզիկական պարտաստության նորմատիվները, իսկ այսօր կրակելու են հրաձգային զենքերից։ Վաղվանից սկսվելու է մասնագիտական, տեսական գիտելիքների ստուգման փուլը։

  • Կիսվել: