ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մանե Գևորգյանն ասել է՝ մոտակա մի քանի օրը պատրաստվում են կազմակերպել. զինծառայողի մայրը՝ զինծառայողների արձակուրդի մասին

Մանե Գևորգյանն ասել է՝ մոտակա մի քանի օրը պատրաստվում են կազմակերպել. զինծառայողի մայրը՝ զինծառայողների արձակուրդի մասին

Այսօր կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում Արցախում ժամկետային զինծառայողներից մայրն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն այսօր իրենց ասել է նույնը, ինչ երեկ, այն է՝  երեխաներն իրենց ծառայությունը կշարունակեն նույն ընթացակարգով, ինչպես եղել է՝ որպես Արցախ զորակոչված զինակոչիկներ: 

Զինծառայողրի մայրը նշեց. ՛՛Ասաց, որ քայլեր են ձեռնարկվում նրանց բուժզննումն ու սնունդը կարգավորելու ուղղությամբ: Մենք խնդրեցինք, որ ՊՆ-ից որևէ լիազորված անձ լինի, ի վերջո կան ռազմական հարցեր, ամեն ինչ չենք կարող Մանեից պահանջել: Մանեն մեզ խոստացավ, որ ՊՆ-ից կպահանջի որևէ անձի, ով մեզ հետ հանդիպում կանցկացնի:

Անհանգստությունս կապված է նաև նրա հետ, որ իմ երեխան դիակների հավաքման գործողություններում մասնակցություն չունենա: Նա հավաստիացրեց, որ զինվորները ազատված են դրանից: Մեզ խոստացան, որ պաշտպանության նախարարությունից որևէ պաշտոնյա մեզ հստակ պատասխաններ կտա, այն, ինչ պարտավոր է անել, եթե ինքը կերաշխավորի մեր երեխաների անվտանգությունը, թող մնան՛՛:

Նա ասաց նաև, որ Մանե Գևորգյանն իրենց բացատրել է հանձնված տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման կարգը. ՛՛Մանե Գևորգյանը մեզ բացատրեց, որ 4-րդ կետի մեջ ներառված են այն շրջանների զինվորները, որոնք տրված են: Օրինակ՝ եթե իմ տղան ծառայում է Մարտակերտում, մնում է ու շարունակում ծառայությունը՛՛:

Զինծառայողի մայրը նշեց նաև, որ Գևորգյանն իրենց տեղեկացրել է, թե  մոտակա մի քանի օրը պատրաստվում են կազմակերպել զինծառայողների արձակուրդը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհետ կորած զինծառայողների ու գերիների ծնողներն ակցիան են անցկացրել կառավարության շենքի դիմաց:

  • Կիսվել: