հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարտական գործողությունները սկսել են թեժանալ. Արծրուն Հովհաննիսյան

Մարտական գործողությունները սկսել են թեժանալ. Արծրուն Հովհաննիսյան

Ընդհանուր առմամբ գիշերը թեժ մարտեր չեն եղել։ Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ասուլիս ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եղել են որոշակի փոքր մարտական գործողություններ նույն հատվածներում։

«Հակառակորդը կատարել է որոշակի վերախմբավորման գործընթաց, սակայն առավոտյան, լուսաբացից հետո, որոշակի թեժացել են մարտերը։ Ըստ էության, մարտական գործողությունների ուղղությունները նույն են»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ hակառակորդի բոլոր հարձակողական փորձերը՝ անկախ իրենց չափերից և մարտավարությունից, կրել են անհաջողություն։

Նրա խոսքով, հայկական զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ 

Մասնավորապես, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, գիշերվա ու ատավոտվա մարտերի արդյունքում հակառակորդն ունի մոտ 350-360 զոհ, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, ներառյալ՝ այսօր Լելե Թեփեի հատվածում խոցված հակառակորդի մարտական ուղղաթիռը, մոտ 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա, մեկ «Սմերչ» կայան, 6 ԱԹՍ, որից 2-3-ը՝ կեսգիշերի սահմաններում:

«Շարունակվում են մարտական գործողությունները, կիրառվում է հրետանի։ Րոպեներ առաջ ստացա տեղեկություններ, որ մարտական գործողությունները  սկսել են թեժանալ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

  • Կիսվել: