չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Լիբանանի բանակի ղեկավարը ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանին պարգևատրել է ԶՈՒ «Գնահատանքի» մեդալով

Լիբանանի բանակի ղեկավարը ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանին պարգևատրել է ԶՈՒ «Գնահատանքի» մեդալով

Դեկտեմբերի 30-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը՝ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Արթուր Դալիբալթյանի և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ուղեկցությամբ, հանդիպել է Լիբանանի զինված ուժերի հրամանատար գեներալ Ժոզեֆ Աունին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դեսպանությունից:

Լիբանանի բանակի ղեկավարը հաջողություն է մաղթել գնդապետ Արթուր Դալիբալթյանին՝ իր առաքելության մեջ, ապա շնորհակալություն է հայտնել գնդապետ Ալեքսան Մուշեղյանին հայ-լիբանանյան պաշտպանական համագործակցության ամրապնդման գործում ավանդի համար և պարգևատրել նրան Լիբանանի ԶՈՒ «Գնահատանքի» մեդալով:

Դեսպան Աթաբեկյանը և գեներալ Աունը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, անդրադարձ կատարել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացիկ զարգացումներին։

  • Կիսվել: