հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում որևէ խախտում չի արձանագրվել. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում որևէ խախտում չի արձանագրվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին նշված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված՝ ԼՂ հակամարտությունում ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։

՛՛Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում որևէ խախտում չի արձանագրվել՛՛,-ասված է տեղեկագրում։

Նշվում է նաև, որ պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

  • Կիսվել: