ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ

Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ

Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

՛՛Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները՛՛,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը ադրբեջանական կողմը դիվերսիոն երկու փորձ է իրականացրել, սակայն նահանջել է՝ տալով երկու կորուստ, հինգ վիրավոր, որոնցից մեկն էլ հիվանդանոցում է մահացել:

ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: 

Ադրբեջանն այս պահին տանկային և հրետանային տեխնիկայից կրակ է բացել Տավուշի ուղղությամբ: 

 


 
 

  • Կիսվել: