ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ, ոչ բնակավայրերի. Տավուշի մարզպետ

Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ, ոչ բնակավայրերի. Տավուշի մարզպետ

Բնակավայրերի ուղղությամբ կրակահերթեր չեն եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` խոսելով երկու օր առաջ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի բացած կրակի մասին, որոնց հետևանքով հայ զինվոր է վիրավորվել:

Մարզպետը նշեց, որ վերջին շրջանի իրադարձություններն էապես չէին տարբերվում այն լարված իրավիճակներից, որ եղել են նախկինում: «Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ կրակահերթեր չեն եղել, անհանգստանալու ոչինչ չկա, մենք ունենք վիրավոր, որի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Չոբանյանը։

  • Կիսվել: