ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոսովոյում հայ խաղաղապահները նշել են Հանրապետության օրը

Կոսովոյում հայ խաղաղապահները նշել են Հանրապետության օրը

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպել են հանդիսավոր միջոցառում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերին ներկայացվել է Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պատմությունն ու համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի «Կոսովոյի ուժերի» (KFOR, Kosovo Force) հրամանատարության ներկայացուցիչներ: «Կոսովոյի ուժերի» հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Շոպֆը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը և շեշտել առաքելության կազմում ՀՀ զինված ուժերի ներկայացվածության կարևորությունը:

 

  • Կիսվել: