հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով զինվորական զորակոչը կհետաձգվի՞

Կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով զինվորական զորակոչը կհետաձգվի՞

Համապատասխան ղեկավարները վերջնական որոշում կկայացնեն Հայաստանում զինվորական զորակոչի անցկացման կամ հետաձգման վերաբերյալ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Զինված ուժերի Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

Արդեն տեղեկացրել էինք, որ նա նաեւ նշել էր, որ ժամը 19.00-ի դրությմաբ Հայաստանի զինված ուժերում չի գրանցվել կորոնավիրուսային վարակի դեպք:

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր առավոտյան 10:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսով վարակման 136 դեպք:

  • Կիսվել: