հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսից երկու պայմանագրային զինծառայող է մահացել՝ դեպքերից մեկը տեղի է ունեցել օգոստոսին

Կորոնավիրուսից երկու պայմանագրային զինծառայող է մահացել՝ դեպքերից մեկը տեղի է ունեցել օգոստոսին

Կորոնավիրուսից՝ համավարակի ամբողջ ընթացքում մահացել է 2 զինծառայող։ Այս մասին լուրը InfoPort.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրա հաղորդմամբ՝ մահացածները պայմանագրային զինծառայողներ են։

Նշենք, որ դեպքերից մեկը տեղի է ունեցել օգոստոսին, պայմանագրային զինծառայող է, մյուսը՝ սպա է, որի մահվան դեպքը տեղի է ունեցել հունիսի սկզբին՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեռևս արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները։ Խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժվող զինծառայողներին։

Պայմանագրային զինծառայողների համար ևս սահմանափակումներ են կիրառվում։ Նրանց հանձնարարված է հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների՝ խնջույքներ, տոնակատարությունների, թաղման արարողություններ և այլն։

 



 

  • Կիսվել: