շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոռեկտ չեմ համարում վարչապետի գործողություններին գնահատական տալ, դա ձեր գործառույթն է. Տոնոյան

Կոռեկտ չեմ համարում վարչապետի գործողություններին գնահատական տալ, դա ձեր գործառույթն է. Տոնոյան

Կոռեկտ չեմ համարում, որ գնահատական տամ վարչապետի աշխատանքին, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Այս հանձնաժողովը պետք է տա, ոչ թե ես, որ եղել եմ իր ենթական։ Ինչպես ասացի, շատ ճգնաժամային իրավիճակում, փաստորեն, կտրված եմ եղել և ավելի շատ մարտավարական խնդիրներ եմ լուծել։ Դրա համար, կոռեկտ չի իմ կողմից, որպես Պաշտպանության նախկին նախարար գնահատականներ տալ վարչապետի գործողություններին։ Ինձ թվում է, որ դա ձեր գործառույթն է»,-նշեց նա։  

  • Կիսվել: