երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԿԽՄԿ-ն հայ սպայի գերեվարման հետ կապված բանակցություններ է սկսել

ԿԽՄԿ-ն հայ սպայի գերեվարման հետ կապված բանակցություններ է սկսել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարման հետ կապված բանակցություններ է սկսել, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հուսեյնովան ասել է, որ  ԿԽՄԿ-ն այդ հարցով կապի մեջ է երկու կողմերի իրավասու կառույցների հետ: 
 
Հիշեցնեք, որ օգոստոսի 23-ին երեկոյան սպա Գուրգեն Ալավերդյանը անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել էր եւ գերեվարվել:  

  • Կիսվել: