չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԿԽՄԿ-ն աշխատում է գերիների ընտանիքների հետ

ԿԽՄԿ-ն աշխատում է գերիների ընտանիքների հետ

Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ վիճակագրական տվյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի հրապարակում:

Հայաստանում կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է՝ որպես չեզոք միջնորդ, շարունակում են հանդիպել ընտանիքների ու իշխանությունների հետ՝ ճշտելու գերեվարված անձանց մասին տվյալներ, ապա աշխատում են կողմերից ստանալ այդ տեղեկությունների հաստատում:

Անհատական դեպքերով կոմիտեն աշխատում է գերիների ընտանիքների հետ:

 

  • Կիսվել: