շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Խրախուսվել են ծառայության ընթացքում աչքի ընկած հրետանավորները

Խրախուսվել են ծառայության ընթացքում աչքի ընկած հրետանավորները

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ամանորյա տոնական օրերին այցելել է N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ։

Այցի ընթացքում գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ստուգել է զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքն ու զինծառայողների պատրաստության աստիճանը, տվել համապատասխան հանձնարարականներ, շնորհավորել անձնակազմին Ամանորի կապակցությամբ և խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած հրետանավորներին ։

  • Կիսվել: