շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտները շուտով կհամալրեն ՀՀ ԶՈՒ շարքերը

Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտները շուտով կհամալրեն ՀՀ ԶՈՒ շարքերը

Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա սպաներին շնորհավորել և անվտանգ ծառայություն են մաղթել կրթօջախի ղեկավար կազմը, հրամանատարներն ու հյուրերը։
 
Նորընծա լեյտենանտները ստացել են սպայական դաշույններն ու ավարտական փաստաթղթերը՝ հայոց բանակի արժանի սպա ու ավագների արժանի հետնորդ դառնալու պարտավորությամբ:
 
Շնորհավորանքների ու բարեմաղթանքների կենտրոնում մեկ կարևոր իրողություն էր, որն արդեն տասնամյակներ շարունակ ցույց է տալիս հայկական զինված ուժերի դիմագիծը. սպաների պատրաստման հայկական դարբնոցները շարունակում են զինված ուժերը համալրել բանիմաց ու իրենց գործին լավագույնս տիրապետող սպաներով:
 
Լեյտենանտների նոր հերթափոխը պատրաստ է ծառայության՝ անձնական օրինակով հայ զորականի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու պատրաստակամությամբ:

  • Կիսվել: