շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կասկածում եմ, որ Արզումանյանը նահանջի հրաման տված լիներ. Մնացականյան

Կասկածում եմ, որ Արզումանյանը նահանջի հրաման տված լիներ. Մնացականյան

Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվելու է, որ ինքը ոչ մի առնչություն չունի։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Շուշին հանձնելու մեջ մեղադրվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: 

Նա նաև նշեց, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել Շուշիի օպերացիայի հետ` խուսափելով ասել, թե ինչ պատասխանատվություն ունեն Արցախի գեներալները Շուշին հանձնելու և Արցախն այս վիճակին հասցնելու մեջ:

«Ես Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպիչը եղել է դուք գիտեք ով, հարցերն ուղղեք իրեն»,-ասաց նա:

 

  • Կիսվել: