ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց (տեսանյութ)

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց (տեսանյութ)

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չունի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված գերիների վերադարձի վերաբերյալ: Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը «Լուրեր»-ին ասել է՝ կառույցի Բաքվի գրասենյակից այցելել են ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներին ու նաև քաղաքացիական անձանց:

Զառա Ամատունին տեղեկացրել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նաև մինչև սեպտեմբերիի 27-ը Ադրբեջանում հայտնված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին՝ օգնելով կապ հաստատել ընտանիքի հետ:

  • Կիսվել: