երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կառավարությունն առաջարկում է տարկետում ստացածների համար զորակոչի տարիք սահմանել 28 տարեկանը՝ 27-ի փոխարեն

Կառավարությունն առաջարկում է տարկետում ստացածների համար զորակոչի տարիք սահմանել 28 տարեկանը՝ 27-ի փոխարեն

ՀՀ Ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ բուհերում սովորելու համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Առաջարկվում է նրանց համար, որոնք տարկետումը ստացել են սովորելու առնչությամբ, զորակոչի տարիք սահմանել 28 տարեկանը՝ 27-ի փոխարեն»,- ասաց Դումանյանը:

Նրա խոսքերով՝ տարկետման տրամադրման պայմանները, բուհերի ցանկը, մասնագիտությունների ցանկը կսահմանի կառավարությունը: Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղությունների մասին է:

  • Կիսվել: