հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կարանտինը՝ ՊՆ զորամասերում․ մանրամասներ

Կարանտինը՝ ՊՆ զորամասերում․ մանրամասներ

ՀՀ կառավարությունը Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանելու մասին որոշում է ընդունել։

Որոշման չորրորդ գլուխը վերաբերում է առանձին հաստատություններում կիրառվող սահմանափակումներին։

Մասնավորապես ՊՆ-ի վերաբերյալ ասված է հետևյալը՝

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`

1)տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի)․

2)շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի):

  • Կիսվել: