շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կանայք բանակում ծառայելու են ուսումնական զորամասերում. Արման Սարգսյան

Կանայք բանակում ծառայելու են ուսումնական զորամասերում. Արման Սարգսյան

Կանայք ուսումնական ստորաբաժանումներում են ծառայելու, դրա մասին հնչել է կառավարության նիստում հմապատասխան որոշումը կայացնելու ժամանակ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Կանայք ավարտելու են իրենց ծառայությունը 6 ամիս ժամկետում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ որոշման նշված է, որ կամավորության սկզբունքով են կանայք ծառայելու, բայց միաժամանակ նշված է, որ այն պարտադիր է լինելու, փոխնախարարը պարզաբանեց. «Պարտադիր է այնքանով, որ այն պահից, երբ կանայք կամավորության սկզբունքով ներգրավվեն ծառայության, այդ պահից սկսած իրենք ունենալու են այն պարտավորությունները, որն ունեն պարտադիր սկզբունքով ծառայություն իրականացնողները»:

  • Կիսվել: