հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կա հակառակորդի ներթափանցած 1-2 խումբ. տարվում են որոնողական աշխատանքներ. Ալեն Սիմոնյան

Կա հակառակորդի ներթափանցած 1-2 խումբ. տարվում են որոնողական աշխատանքներ. Ալեն Սիմոնյան

Հայաստանում որոնում են ՀՀ ներթափանցած ադրբեջանական խմբերին։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի դրությամբ։ Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, եւ ենթադրում եմ, որ շատ արագ՛՛։

Սիմոնյանի խոսքով՝ հակառակորդը մի քանի տեղ մխրճվել էր ՀՀ տարածք, մի քանի դիրքերում նրանց հաջողվել է դուրս շպրտել։

ԱԺ նախագահը հավելեց, որ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանն ու հայերը չլինեն. ՛՛Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, իրենք ուզում են, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն միայն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։ Հենց մենք ինչ–որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում ու այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով։ Այսօր մենք ցուցադրել ենք, որ այս ճանապարհով այլեւս չենք գնալու, եւ դրա մասին է մեր զինվորների կռիվը, եւ դրա մասին են մեր այն հայտարարությունները, որ այլեւս մենք պատրաստ են քննարկել խաղաղության պայմանագիրը առանց նախապայմանների, եւ ոչ մի բան ավել՛՛:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

  • Կիսվել: