հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ջերմուկում զոհվել է Իջևան քաղաքի բնակիչ, լեյտենանտ Սարմեն Արկադյայի Բեջանյանը. Իջևանի համայնքապետարան

Ջերմուկում զոհվել է Իջևան քաղաքի բնակիչ, լեյտենանտ Սարմեն Արկադյայի Բեջանյանը. Իջևանի համայնքապետարան

Սեպտեմբերի 13֊ին հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում Ջերմուկում զոհվել է Իջևան քաղաքի բնակիչ, ՊՆ N զորամասի զինծառայող, լեյտենանտ Սարմեն Արկադյայի Բեջանյանը:

Սարմեն Բեջանյանը ծնվել է 2000թ֊ին, 2021թ֊ին «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության է անցել ՀՀ ԶՈւ֊ում՝ որպես դասակի հրամանատար։

Խորին ցավակցություն ենք հայտնում Սարմեն Բեջանյանի ընտանիքին և հարազատներին։

Սարմեն Բեջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 16։00-ին, «Փարոս» սգո սրահում։

Այս մասին տեղեկանում ենք Իջևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

  • Կիսվել: