երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ջերմուկին ամենամոտ գտնվող ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակված է ՀՀ ԶՈՒ կողմից. ԳՇ պետ

Ջերմուկին ամենամոտ գտնվող ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակված է ՀՀ ԶՈՒ կողմից. ԳՇ պետ

Հակառակորդի ներթափանցումը Ջերմուկ եղել է մի ուղղությամբ, մի խումբ գրավել է մի բլուր, սակայն այդ խումբը գտնվում է հայկական ԶՈՒ-ի վերահսկողության ներքո, և եթե նրանց սնուցումը և մատակարարումը խոչընդոտվի, այդ խումբը կլքի այդ բարձունքը` միանալով իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք գտնվում են Ջերմուկից 7-10 կմ հեռավորության վրա (նշենք, որ մինչ վերջին ագրեսիան Ադրբեջանական ԶՈՒ-ի ելման դիրքերը Ջերմուկից 11 կմ հեռավորության վրա էին):

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը: Այդուհանդերձ Նա հավաստեց, որ իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո և թշնամին չի կարող էլ ավելի առաջանալ ՀՀ տարածքով: Որպես դրական լուր Ասրյանը նշեց այն հանգամանքը, որ թշնամական 50-60 հոգանոց ստորաբաժանում հյուսիային հատվածում այսօր առավոտյան ետ է քաշվել ընդհուպ մինչև սահմանագիծ:

Նշենք, որ Ադրբեջանն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։

Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1.5, Իշխանասարի ուղղությամբ՝ կես կմ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: