Իսրայելն իր 4 կին զինվորների ազատ արձակման դիմաց ազատել է 200 պաղեստինցի բանտարկյալների
Այսօր Իսրայելի բանտային ծառայությունը հաստատել է, որ ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների՝ Գազայում հրադադարի մասին համաձայնագրի շրջանակում, որի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ ազատել էր չորս իսրայելցի պատանդների: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Բանտերում անհրաժեշտ միջոցառումներն ավարտելուց եւ քաղաքական իշխանությունների հավանությունից հետո բոլոր ահաբեկիչներն ազատ են արձակվել Օֆեր եւ Կցիոտ բանտերից»։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել պաղեստինյան գերությունից իսրայելցի չորս կին զինվորների ազատ արձակման մասին։
Տեսանյութը՝ այստեղ: