երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելից պետական մակարդակով Հայաստանում անօդաչուների գործարան կառուցելու կամ վաճառք անելու առաջարկ չի եղել.  Տոնոյան

Իսրայելից պետական մակարդակով Հայաստանում անօդաչուների գործարան կառուցելու կամ վաճառք անելու առաջարկ չի եղել. Տոնոյան

Իսրայելից պետական մակարդակով Հայաստանում անօդաչուների գործարան կառուցելու կամ վաճառք անելու առաջարկ չի եղել։

Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Որոշակի մասնավոր պայմանավորվածությունների վերաբերյալ ջանքեր գործադրվել են, բայց հաշվի առեք, որ այդ երկիրն ուներ մեծ պայմանագրեր մեր հակառակորդ երկրի հետ և որոշակի սահմանափակումներ ուներ հենց այդ երկիրը»,- ասաց Տոնոյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱԹՍ-ների գործարան էր արդեն կառուցվելու Հայաստանում՝ այլ երկրի հետ համագործակցությամբ. «Բոլոր պայմանավորվածություններն առկա էին, եթե պետք է դրանք եւս կներկայացվեն: Այն ԱԹՍ-ները, որ հիմա գրոհում են «հատուկ ռազմական գործողության» շրջանակներում, այդ ամենը հասանելի էր դառնալու նաեւ մեզ համար»,-ասաց նախկին նախարարը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր կողմից հավելեց.

«Իսրայելի հետ ոչ պետական մակարդակի բոլոր խոսակցությունները, որպես կանոն, փուչ են դուրս գալիս»:

  • Կիսվել: