հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իշխանությունը ոչինչ չի արել պատերազմում հաջողելու համար. Ս.Օհանյան

Իշխանությունը ոչինչ չի արել պատերազմում հաջողելու համար. Ս.Օհանյան

2018-ից սկսած լուրջ ուշադրություն չի դարձվել ռազմական, ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ գնահատականներին: Այս մասին, այսօր «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ, գործընթաց, երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ: Այդպես է եղել  նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ըստ էության, երկիրը չի տեղափոխվել ռազմական ռելսերի վրա եւ դա է պատճառը, որ ռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է բերել պարտության: Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել հաջողության  հասնելու համար: Ըստ էության, ոտքի վրա որոշումները մեծ հարված են եղել մեր պետական եւ ռազմական կառավարման գործունեության մեջ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները դասեր չքաղեցին. «Պատերազմից հետո պետք է  անցկացվեր անվտանգության միջավայրի գնահատական, նոր ձեւավորված դասավորվածության շրջանակում մարտավարական գնահատականներ, եւ դրա արդյունքներով կայացվեին որոշումներ, որն էլ պետք է որոշեր Հայաստանին անհրաժեշտ գերակայությունները»։

  • Կիսվել: