ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ադրբեջանական սադրանք է

Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ադրբեջանական սադրանք է

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած տեղեկատվությունը, թե Իրանը ոչնչացրել է հայկական անօդաչու թռչող սարք, որը հատել էր հայ-իրանական սահմանը, կեղծիք է։

Տեղեկատվությունը հաստատող որևէ ապացույց հրապարակման մեջ չէր ներկայացվում։

Անդրադառնալով թեմային՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկատվությունը։

Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ապատեղեկատվություն է, որը տարածելով՝ Ադրբեջանը փորձում է իր վրայից գցել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը խախտելու պատասխանատվությունը և սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում:

  • Կիսվել: