երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչո՞ւ են պատերազմից առաջ կրճատվել ԶՈՒ առաջին բանակային կորպուսի զորամասերը. Տոնոյանը համաձայն է եղել այդ որոշման

Ինչո՞ւ են պատերազմից առաջ կրճատվել ԶՈՒ առաջին բանակային կորպուսի զորամասերը. Տոնոյանը համաձայն է եղել այդ որոշման

Ո՞ւմ առաջարկով և ի՞նչ հիմնավորումներով են Դավիթ Տոնոյանի որոշմամբ, նախքան պատերազմի սկսվելը, կրճատվել ՀՀ ԶՈւ-ի հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերը։ Այս հարցը հնչեց այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ:

Ի պատասխան պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասաց. «Այս հարցին կանդրադառնամ փակ նիստին, բայց բնական է, որ պաշտպանության նախարարի զեկուցվում են ԶՈւ-ի կողմից այս կամ այն առաջնահերթությունները, փոփոխությունները։ Կարող եմ ասել, որ այդ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվի ձեւավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ տարբեր կորպուսներում: Դրա հիմնավորումը եղել է կոլեգիալ զինված ուժերի հիմնավորումը: Ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբժանումների ձեւավորումը եւ այլ հատուկ ստորաբաժանումների ձեւավորումը շատ ավելի կարեւոր է, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ափսոսանք է հայտնել, որ իր նշանակվելուց առաջ այդպիսի որոշում է եղել: Սա զարմացրեց Դավիթ Տոնոյանին, սակայն վերջինս չցանկացած մեկնաբանել Օնիկ Գասպարյանի հայտարարությունը:

  • Կիսվել: