ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչո՞ւ է իշխանությունն Ադրբեջանին հուշում, որ Հայաստանը զինտեխնիկայի համալրման խնդիր ունի․ Աբրահամյան

Ինչո՞ւ է իշխանությունն Ադրբեջանին հուշում, որ Հայաստանը զինտեխնիկայի համալրման խնդիր ունի․ Աբրահամյան

Իշխող ուժի տարբեր առանցքային դեմքեր՝ 1-ին դեմքից մինչև խորհրդարանի ներկայացուցիչներ, խոսում են ՀՀ-ի ունեցած մատակարարումների խնդիրների և առաջին հերթին սպառազինության կարիքների մասին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Ընդ որում՝ սա արվում էր և՛ վերջին ագրեսիայի ընթացքում, և՛ հիմա, երբ իշխանության տարբեր դեմքեր կամ իշխանության տակ գործող մանր-մունր գործիչները խոսում են նոր ագրեսիայի վտանգի մասին։

Ինչո՞ւ է իշխանությունն Ադրբեջանին հուշում, որ Հայաստանը զինամթերքի, զինտեխնիկայի համալրման, կայուն մատակարարումների խնդիր ունի։

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը պատմում թշնամուն իր խոցելիության, բարդությունների և ծանր իրավիճակի մասին։

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը բացահայտում իր և իր հիմնական դաշնակցի, ռազմաքաղաքական դաշինքի ճգնաժամի մասին։

Իհարկե, ինչուների շարքը երկար է, իսկ պատասխանը՝ վաղուց ակնհայտ»։

  • Կիսվել: