շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
IDBank-ը դիմում է պատերազմական գործողություններին մասնակցած իր հաճախորդներին

IDBank-ը դիմում է պատերազմական գործողություններին մասնակցած իր հաճախորդներին

IDBank-ը պատերազմական գործողություններին մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչև սույն թվականի մարտի  31-ը Բանկ ներկայացնել դիմում և պատերազմին մասնակցելու վերաբերյալ զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանք՝ մինչ այս դրանք ներկայացրած չլինելու դեպքում։

Հիշեցնենք, որ Բանկը  պատերազմական գործողությունների մասնակիցներին, անհետ կորած և վիրավորում ստացած հաճախորդներին անհատական մոտեցում է ցուցաբերում՝ հնարավորինս մեղմելու ֆինանսական և այլ դժվարությունները։  Բանկի ողջ անձնակազմը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։

  • Կիսվել: