շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրետանավորները, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մասնագիտական պարապմունքներ են անցկացրել

Հրետանավորները, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մասնագիտական պարապմունքներ են անցկացրել

Մայիսի 11-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողները անցկացրել են մասնագիտական պարապմունք: ԱՅս ամսին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտությունները, ցուցադրվել հրետանու կրակի կառավարման գործողություններ:

Մայիսի 4-ից 8-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում մասնագիտական պարապմունքներ են անցկացրել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները:

Ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանը, փոխգործակցության և կրակի վարման հմտությունները:

Պարապմունքներն ավարտվել են մարտական հրաձգությամբ: Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն և գերազանց կատարել առաջադրված խնդիրները:

5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։

Ուսումնական կետերի ղեկավարները  հրահանգավորել են զինծառայողներին, ստուգել զենքի կիրառման հմտությունները: Իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժություններ:

 

 

  • Կիսվել: