հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրամանատարական կազմը ստուգայց է կատարել ենթակա զորամասերից մեկի նոր կահավորված դիրքերում

Հրամանատարական կազմը ստուգայց է կատարել ենթակա զորամասերից մեկի նոր կահավորված դիրքերում

Երկրորդ զորամիավորման հրամանատարական կազմը ստուգայց է կատարել ենթակա զորամասերից մեկի նոր կահավորված դիրքերում, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են անձնակազմի պատրաստվածության և զգոնության մակարդակը, զինծառայողների կեցության պայմանները, արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ տրվել անհրաժեշտ հրահանգներ։

  • Կիսվել: