չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրադադարը փաստացի պահպանվում է. Արծրուն Հովհաննիսյան

Հրադադարը փաստացի պահպանվում է. Արծրուն Հովհաննիսյան

Հրադադարը փաստացի պահպանվում է, շուտով կլրանա 24 ժամը: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարություններին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այդտեղ ակնհայտ է կեղծիք:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի դիտարկման ընթացքում հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»: 

Հովհաննիսյանը խոսեց նաև վիրավորների մասին, ասաց, որ փոփոխություն չկա նրանց վիճակում, վիրավորներից մեկը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Նա նաև ընդգծեց, որ որևէ դիրքային փոփոխության, պաշտպանական ուրվագծի փոփոխության մասին չի խոսելու, քանի որ այժմ դրանց մասին խոսելը սխալ է:

  • Կիսվել: