երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա մարզումներ

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա մարզումներ

N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, զինծառայողներն ուսումնական հրաձգություն են իրականացրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից: Մարզումների ավարտին անձնակազմը հանձնել է ստուգարքներ:

  • Կիսվել: