հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից կարգելվի ՀՀ-ից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը․ կան բացառություններ

Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից կարգելվի ՀՀ-ից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը․ կան բացառություններ

2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Միաժամանակ, կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի:

Մասնավորապես՝

«Արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք.

ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ.

ՀՀ առողջապահության նախարարություն.

ՀՀ ոստիկանություն.

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն.

Արցախի կառավարության ներկայացուցիչներ և տրանսպորտային միջոցներ:

Պետական գերատեսչությունների դեպքում՝ վարչապետի աշխատակազմի կողմից տրված թույլտվության, ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում՝ ՀՀ ոստիկանության կողմից տրված թույլտվության պայմանով:

  • Կիսվել: