շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են կապավորների ուսումնական վարժանքներ

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են կապավորների ուսումնական վարժանքներ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը զարգացնելու նպատակով ապրիլի 21-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են ուսումնական վարժանքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են կապի դաշտային հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել հրամանատարական կետի անխափան կապի ապահովման աշխատանքներ, վարժանքների ծրագրով նախատեսված մի շարք այլ միջոցառումներ:

 

 

  • Կիսվել: