ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հիմնականում սահմանի այդ հատվածն է խնդրահարույց, և հիմա շարունակվում են ճշգրտման աշխատանքները. Պապիկյան

Հիմնականում սահմանի այդ հատվածն է խնդրահարույց, և հիմա շարունակվում են ճշգրտման աշխատանքները. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երեկ Տեղ գյուղի մոտ՝ հայ-ադրբեջանական սահմանին, տեղի ունեցած ռազմական բախմանը։

Նրա խոսքով՝ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում ՀՀ և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև. 

«Քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կային, ՀՀ զինված ուժերն, իրենց պարտականությունները կատարելու նպատակով, ժամակավորապես տեղակայվել են այս տեղամասում՝ մինչև խնդրի վերջնական ճշտումը։ Այդ ճշգրտումների ընթացքում վերջին 7-10 օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, երբ, ինժեներական աշխատանքների բերումով, թե՛ հակառակ կողմը, թե՛ յուրային ուժերը իրար հետ բանակցել են, ճշտել, և սրա բերումով է, որ ունեցանք հայտարարություններ, թե սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են, խնդիրներ չկան։

Նման մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որ բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների»։

Պապիկյանը նշեց, որ հիմնականում սահմանի այդ հատվածն է խնդրահարույց, և հիմա շարունակվում են ճշգրտման աշխատանքները։

  • Կիսվել: