շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հիմա սահմանին իրավիճակը շատ հանգիստ է․ Փաշինյան

Հիմա սահմանին իրավիճակը շատ հանգիստ է․ Փաշինյան

Գործիքակազմը շարունակում է մնալ նույնը՝ մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր համախմբվածությունն ու ուժեղությունը և քաղաքական, բանակցային դիվանագիտական եղանակները՝ այդ իրավիճակը կառավարելի պահելու։ Այս մասին ասյօր ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը։

«Հայ-ադրբեջանական սահմանը վերջին տասնյակ տարիներին լարված է։ Մենք ասել ենք, որ պատերազմով վախեցնելով՝ Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո։ ՄԵնք կարծում ենք, որ Արցախի հարցը ուժայի լուծում չունի»,- նշեց վարչապետը՝ լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանը լարված է, կրակոցներ են հնչել Բերքաբեր գյուղի ուղղությամբ։։

Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ եթե համեմատելիս լինենք նախորդ ժամանակահատվածների հետ, ապա հիմա սահմանային իրավիճակը շատ հանգիստ է։

  • Կիսվել: