շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության․ զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց

Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության․ զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: