չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու Subaru-ն, վերջինիս վարորդը եղել է խմած, Opel-ի վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է. կան վիրավորներ

Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու Subaru-ն, վերջինիս վարորդը եղել է խմած, Opel-ի վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 188.2 կմ հատվածում բախվել են Մելիք Մելիքյանի վարած Subaru մակնիշի և Վահե Գևորգյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վահե Աբգարյանն ու տեսուչ Նաիրի Վանյանը, քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Ժամանել են նույն վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանն ու դասակի հրամանատար Կարեն Օհանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել:

Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Subaru-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արծրուն Մարգարյանի ուղեկցությամբ տեղափոխվում են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Opel-ի վարորդ Վ. Գևորգյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: 

  • Կիսվել: