չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀՀ ԶՈւ–ն չէր կարող չիրականացնել հուլիսյան գործողությունները. Տոնոյան

ՀՀ ԶՈւ–ն չէր կարող չիրականացնել հուլիսյան գործողությունները. Տոնոյան

ՀՀ զինված ուժերը չէին կարող չիրականացնել հուլիսյան գործողությունները: Զինված ուժերի գնահատականն էր, որ դա անհրաժեշտ է, դա մարտավարական խնդիր է։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Կարելի է գնահատել, որ իրավիճակը սադրել ենք, կարող է մի քիչ հետաձգել կամ արագացրել ենք, բայց մենք իրավունք չունեինք այդ գործողությունը չիրականացնել»,– ասաց նա։
 
Նախկին պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ հուլիսյան գործողությունները եղել են որակական առումով ամենաբարձր մակարդակի։
Դավիթ Տոնոյանը բացատրեց նաև, թե ինչու են հուլիսյան դեպքերից հետո բազմաթիվ զինծառայողներ շքանշաններ ու պագևներ ստացել։
Նա հիշեցրեց, որ դրանից մի քանի ամիս առաջ ՀՀ– Ադրբեջան սահմանին գործողություններ են տեղի ունեցել, որոնք փոխկապակցված են եղել Հայաստանի էներգետիկ ապահովման անվտագության հետ։ Այդ գործողություններին մասնակցել են նույն զինծառայողները, ինչ հուլիսյան դեպքերին, բայց առաջին անգամ նրանց սխրանքները չեն բարձրաձայնվել` գործողությունների գաղտնիության պատճառով։

  • Կիսվել: